Նիդեռլանդները պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել Է Նիդեռլանդների արտաքին քաղաքականության հարցերով JA21 կուսակցության ներկայացուցիչ, Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր Դերկ Յան Էփինկը:
«Մենք պետք է ավելի վճռական գործողություններ ձեռնարկենք Ադրբեջանի դեմ, որը կրկին ագրեսիա է իրականացրել Հայաստանի դեմ ՝ Թուրքիայի աջակցությամբ։ Անհրաժեշտ է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի, ինչպես նաև էրդողանական Թուրքիայի դեմ»,- նշել է խորհրդարանականը։
Դերկ Յան Էպինկը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ: