Երկուշաբթի օրը Ալիևը հեռախոսազրույցներ է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, հաղորդում է РИА Новости-ն։
«Նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին: Այս կապակցությամբ Ադրբեջանի նախագահն ասաց, որ ընթանում է Հայաստանի հետ սահմանի հստակեցման գործընթաց, և հայկական կողմը համարժեք չի արձագանքում այս գործընթացին:
Այս խնդրի շուրջ Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին ոչ այլ ինչ է, քան հիմնախնդիրը միջազգայնացնելու փորձ, և դա միանգամայն անհիմն է. սահմանին բախումներ չեն եղել, իրավիճակը կայուն է, բանակցությունները շարունակվում են»,- РИА Новости-ին ասել են Ալիևի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն մայիսի 12-ին հաղորդել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են որոշակի աշխատանքներ իրականացնել «սահմանները հստակեցնենլու համար» Սյունիքի մարզի սահմանամերձ տարածքներից մեկում: Միևնույն ժամանակ, գերատեսչությունը չի նշել, թե կոնկրետ ինչ աշխատանքներ է իրականացրել ադրբեջանական զինուժը: Հայկական կողմը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կապված Սյունիքի իրավիճակի հետ: