Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որը նախաձեռնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, և որին միացել է նաև ԲՀԿ-ն:
Օրակարգում հայ–ադրբեջանական սահմանի վերաբերյալ ենթադրյալ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցն է։
Նախագիծը ներկայացնող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ներկայացնելով ԱԺ հայտարարության նախագիծը, նշեց, որ վարչապետի պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում:
Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթը հղի է ազգային եւ պետական շահի ստորադասման, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության սահմանների, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման առնչությամբ անբարենպաստ եւ անդառնալի հետեւանքերի առաջացմամբ։
«Կոչ ենք անում վարչապետի պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց, որոնք վերաբերում են ողջ հանրությանն ու պետությանը»,- հայտարարեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․