Այս պահին Կառավարության շենքի մոտ քաղաքացիներ են հավաքվել։ Նրանց շարքերում հասարակական, ինչպես նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են։ Նրանք պահանջում են վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հրապարակել երեկ հրապարակված այն փաստաթուղթը, որի առկայությունն այսօր Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը չհերքեց։
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է նոր փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստաթուղթը բխում է ՀՀ շահերից։
Հավելենք նաև, որ երեկ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ, որը, ըստ նրա, նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացին։ Նա նշել էր, որ Ն․ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը։ Մ․ Մինասյանի խոսքով՝ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը «հրաժարվել է այդ փաստաթղթի հետ որևէ առնչություն ունենալ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան»: