ՔՊԿ-ի կենտրոնի գրասենյակում հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Մենք այսօր ունենք բացառիկ իրավիճակ, երբ Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարները ընտրություններին մասնակցելու են, և ՀՀ քաղաքացիները ունեն հնարավորություն տալ գնահատական, ունեն հնարավորություն տալ օբյեկտիվ գնահատական բոլոր ժամանակների ղեկավարներին, և մենք, ըստ էության, ակնկալում ենք հանրությունից, որ այս ընտրությունները, բառիս քաղաքական իմաստով, կդառնան Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների ղեկավարների, իշխանությունների դատ-դատավարությունը»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: