Հայկական բանակը պետք է պրոֆեսիոնալ դառնա։ Այս մասին այսօր ՝ հունիսի 8-ին, Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը Զինված ուժերի արմատական բարեփոխումն է։
Թվարկելով այլ գերակա խնդիրներ՝ Փաշինյանը գյուղատնտեսական հողերի մշակման խնդրի մասին է խոսել։ Ինչպես նշել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը՝ երկրում հողերի գրեթե կեսն այսօր չի մշակվում: Նրա խոսքով Արագածոտնի մարզում մշակվում է հողերի ընդամենը 45 տոկոսը։ Ըստ Փաշինյանի Հայաստանում հողերի 75 տոկոսը զրկված է ոռոգման ջրից։