Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոսեց երկրի առաջ ծառացած անվտանգության խնդիրների մասին։
Ըստ ԲՀԿ վարչապետի թեկնածուի՝ ժողովրդի անվտանգությունն ապահովելու մեկ ճանապարհ կա։
«Այդ ճանապարհը ՌԴ-ն է, նա է մեր հարազատը։ ՌԴ միշտ ցույց է տվել, որ մեր կողքին է։ Այսօր պետք է այդ բարեկամական հարաբերություններն ավելի ամրապնդենք։ ՌԴ-ի հետ մենք լիարժեք բարեկամություն պետք է անենք»,- կարևորեց Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ սահմանին պետք է կանգնած լինեն հայ և ռուս զինվորները՝ ուս ուսի տված։
Մանրամասները՝ տեսանյութում․