Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը Ժնևում տեղի կունենա հունիսի 16-ին՝ Լա Գրանժ վիլայում: Այս մասին հայտնում է Շվեյցարիայի ԱԳՆ-ն Twitter-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, ու հունիսի 16-ին սպասվում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը Ժնևում: Ավելի վաղ Բայդենն ասել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել մարդու իրավունքների պահպանման թեման:
«Մի քանի շաբաթից ես կհանդիպեմ նախագահ Պուտինի հետ Ժնևում և շատ պարզ կհաղորդեմ, որ մենք թույլ չենք տա ոտնահարել այդ իրավունքները»,- ասել էր ԱՄՆ նախագահը: Մայիսի 26-ին էլ Կրեմլը խոստովանել է, որ մեծ սպասելիքներ չունի հանդիպումից: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը չի ակնկալում, որ պետությունների ղեկավարներն առաջին հանդիպման ժամանակ կհասնեն փոխըմբռնման խոր տարաձայնությունների հարցերի շուրջ: