Ամենալավ կառավարությունն այն է, որին ժողովուրդն անընդհատ չի նկատում։ Ժամացույցի նման աշխատող կառավարությունն աննկատ պետք է լինի, սակայն մեր կյանքում նրա կատարած աշխատանքը պետք է լինի նկատելի։
Այս մասին Էջմիածնում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ երջանիկ հասարակությունը կառավարության տեղն էլ չի իմանում։ Ինչի՞դ է պետք կառավարության տեղն իմանալը, եթե բարեկեցիկ կյանքով ես ապրում։
«Հայաստան» դաշինքը գնում է հասարակության լայն խավերին հույս ներշնչելու, նրանց հոգսերը լուծելու տրամաբանությամբ և սկզբունքով, ընդգծեց Քոչարյանը։