Պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի վերջ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը զանգահարել է ինձ։ Անկեղծ պետք է ասեմ, որ Օնիկ Գասպարյանը մեր զինվորականների լավագույն հատվածին է պատկանում։ Ես տևական ժամանակ ճանաչել եմ նրան։ Որտեղ որ նա աշխատել է, պարտականությունը լավ է կատարել։
Այս մասին Արաբկիրում բակային հանդիպման ժամանակ քաղաքացիներին է պատմել ՀՀ երրորդ նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Սերժ Սարգսյանը։
Նա հաստատեց տեղեկությունն այն մասին, որ այդ հեռախոսազրույցի մեջ եղել են նաև հայհոյախառն արտահայտություններ՝ պարզաբանելով, թե «հնարավոր չէր Արցախի հողերը հանձնած ու 5000 զոհ տված կապիտուլյանտին գովաբանել, հայհոյա՛նքն է տեղին»։
Ինչպես Սարգսյանը պատմեց՝ Օնիկ Գասպարյանին ասել է՝ մի արատավորիր քո՝ գերենալի ուսադիրները, երբ վերջինս զանգահարել ու տեղեկացրել է, որ կարծես թե ավելին են հանձնելու, քան նախատեսվում էր։
Մանրամասները՝ տասանյութում․