Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կարծիքով՝ այս փուլում ինքն ավելի շատ Հայաստանում կարող է օգտակար լինել, քան Արցախում։ Հենց դրա համար էլ որոշել է հունիսի 20-ին իր հիմնադրած «Ազատական» կուսակցությամբ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց նա՝ մեկնաբանելով, թե ինչու է որոշել մասնակցել ընտրություններին։
Ըստ նրա՝ ՀՀ-ն պետք է Սահմանադրությունը փոխի։
Խոսելով անվտանգային խնդիրներից, մասնավորապես ադրբեջանական զորքերի Հայաստանի տարածքում լինելու հանգամանքից, Սամվել Բաբայանը նշեց, որ Հայաստանն ինքնուրույն պետք է լուծի իր խնդիրները։
«Ես մինչև պատերազմն էլ ասել եմ, որ բանակ չունենք, պարտվելու ենք։ Այն ինչ- որ ասել եմ, դա կատարվել է։ Բանակ չի եղել, որ ջախջախվի։ Եղել է ժողովուրդ՝ կռվող տղերք, բայց կառավարման համակարգը չի աշխատել։ Մենք ոչ թե պարտվել ենք, այլ չենք ունեցել հմուտ կառավարող, որ մեր առաջ դրված խնդիրը կատարենք։ ԳՇ նախկին պետն ասում էր՝ դիմեցի քաղաքական ղեկավարությանը, որպեսզի կանգնեցնի պատերազմը։ Լուրջ ե՞ք մտածում։ Ոնց որ Նիկոլ Փաշինյանն էր կարգադրել Ալիևին պատերազմ սկսել, հետո էլ պետք է կարգադրեր, որ կանգնեցներ»,- նշեց «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սամվել Բաբայանը։
Նա կարևորում է ժամանակակից բանակ ստեղծելու անհրաժեշտությունը։
«Ազատական» կուսակցության ղեկավարն իր նախընտրական ծրագրում առաջարկում է անցնել պրոֆեսիոնալ բանակի՝ նշելով, որ այլընտրանք չունենք։
Մանրամասները՝ տեսանյութում․