Տարածքները վերադարձնել հնարավոր է։ Մենք մեր պատմության ընթացքում բազմիցս հզորացել ենք և վերադարձրել ենք կորցրած տարածքները, բայց 5000 զոհերի կյանքերը վերադարձնել մենք չենք կարող։
Այս մասին հայտնել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ապրիլյան պատերազմի 4-րդ օրը թուրքերը զինադադար խնդրեցին,- ասաց Շարմազանովը՝ նշելով, որ երբ ուզում էին նոր պայմաններով զինադադար կնքել, Սերժ Սարգսյանն ասաց՝ ոչ, պետք է ուժի մեջ մնա 1994 թվականի զինադադարը։