Քաղծառայության և ծառայության համակարգում ցածր ու միջին օղակին արժե տալ պարգևավճար։ Դա միշտ էլ եղել է։ Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ վարդենիսցիների հետ հանդիպման ժամանակ՝ քաղաքացու հնչեցրած հարցին ի պատասխան։
Սակայն, ինչ են արել ներկա իշխանությունները՝ ըստ Քոչարյանի․
«Նրանք պարգևավճարը դարձրել են աշխատավարձի պես մի բան։ Բայց այդ պարգևավճարի առյուծի բաժինը ստանում է վերնախավը, ոչ թե պարզ ժողովուրդը։ Ամեն տեղ ինչ-որ բան կտրել-կրճատել են, որ մի 120-150 միլիոն դոլարի չափ կարողանա վերնախավը ստանալ պարգևավճար։ Օպտիմիզացիա են անում պարգևավճարների ֆոնդ ձևավորելու համար»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Մանրամասենրը՝ տեսանյութում․