«Երկրապահ կամավորականների միությունը» երեկ վարչության նիստ է անցկացրել, որը վարել է վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Նիստի ավարտին հայտարարություն է տարածվել, որում ասվում է.
«Գիտակցելով պահի լրջությունը, համապետական ընտրություններին ընդառաջ, հարկ ենք համարում եւս մեկ անգամ շեշտել. Երկրապահը ունի առաքելություն՝ տեր լինել մեր պետությանն ու պետականությանը: Դրա համար մեզ անհրաժեշտ է ներքաղաքական կայունություն: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ներքին անկայունությունը կարող է բերել անկանխատեսելի զարգացումների:Ինչպես պատերազմի, այնպես էլ հետպատերազմական օրերին մենք՝ երկրապահներս, պետության սահմաններում ենք, որպեսզի բանակի հետ ապահովենք մեր երկրի սահմանների անվտանգությունը: Սիրելի´ հայրենակիցներ, սահմանների անվտանգությունը կախված է երկրում ներքաղաքական կայունությունից: Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների»,- նշված է հայտարարության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։