«Հայ ազգային կոնգրես»-ի վարչապետի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ մասնակցելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը։
Առաջին նախագահը հրաժարվեց զրուցել լրագրողների հետ՝ հայտարարելով, որ այսօր լռության օր է։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք: Ժամը 08:00-ին բացվել է 2008 ընտրատեղամաս, 479 Երևանում, 1529-ը՝ մարզերում: