Հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին Armenia Today-ը զրուցեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։
Նրա կարծիքով՝ ճիշտ կլինի, եթե ընդդիմությունը վերցնի ԱԺ-ի մանդատները:
Ցանկացած մեթոդ, որը հնարավորություն է տալիս հարվածելու իշխանություններին, ըստ մասնագետի, պետք է կիրառել:
Ժամանակին, ինչպես հիշեցնում է Բադալյանը, Լենինն էր ասում, որ եթե ցարիզմին «հարվածելու» համար Պետդումայի պատգամավոր է պետք դառնալ, ապա անհրաժեշտ է վերցնել մանդատները և «հարվածել» ցարիզմին:
Բադալյանը նաև նշեց, որ այս իշխանությունները նույն կերպ պետք է վարվեն. գնան խորհրդարան և «հարվածեն» իշխանություններին:
Մեր հարցին, թե ինչ լծակներ ունեն ընդդիմադիր 36 պատգամավորները՝ Բադալյանն ասաց, որ նրանք քաղաքական դաշտում նորելուկներ չեն, լավ գիտեն ԱԺ կանոնակարգ օրենքները, կարող են հանդես գալ նախաձեռնություններով, դիմել կառավարությանը, օգտագործել կապերը թե՛ Հայաստանում, թե՛ երկրից դուրս:
Մանրամասենրը՝ տեսանյութում: