«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում են իր վարչության անդամների՝ Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանի և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ սկսված ապօրինի հետապնդման փորձերը։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը:
«Օրինականության սկզբունքի հետ առնչություն չունեցող, շինծու և անհիմն գործողությունները բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում են և ընդդիմախոսներին լռեցնելու նպատակ ունեն ։Այս ձեռագիրը կեղծ քրեական գործերի նոր ալիքի վկայությունն է, որով ապիկար իշխանությունները փորձում են խուսափել մոտալուտ արդարադատությունից և շեղել հանրության ուշադրությունը՝ երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրներից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանում ու նրան, փաստաբան Ռոմերտ Հայրապետյանի խոսքով, անհասկանալի պատճառներով ապօրինաբար Երևան է տեղափոխել:
Նշենք, որ երեկ ձերբակալվել էր նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ապա ազատ էր արձակվել։