ԱԱԾ հատուկ ջոկատայինները, մեծաթիվ քննիչներ և իրավապահ համակարգիչ աշխատակիցներ ապօրինի ներխուժել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տարածք։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նրա փոխանցմամբ՝ ԱԱԾ «Ալֆա» ջոկատի ներկայացուցիչները բերման են ենթարկել կոմբինատի անվտանգության աշխատակիցներից մեկին և ևս երկու հոգու։
«Այժմ ճշտում եմ, թե ովքեր են այդ երկու աշխատակիցները, որոնց նույնպես բերման են ենթարկել։ Կոմբինատի վարչական շենքն ամբողջությամբ շրջափակված է։ Սահմանափակել են աշխատակիցների տեղաշարժը, նրանց թույլ չեն տալիս աշխատասենյակներից դուրս գալ։ Խուզարկություններ են կատարում։ Թույլ չեն տալիս փաստաբաններին որևէ մեկին մոտենալ»,- մանրամասնեց Հակոբյանը։
Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում է, որ ԱԱԾ «Ալֆա» ջոկատի ներկայացուցիչները բերման են ենթարկում կոմբինատի անվտանգության աշխատակցին։