Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով դատաքննությունն ավարտվեց: Այս պահին Սահմանադրական դատարանի դատավորները հեռացել են դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու համար: Այս մասին հայտնում են ՍԴ-ից։
Վերոնշյալ գործով որոշման հրապարակման օրվա և ժամի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակազմը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:
Նշենք, որ կողմերն այսօր հանդես եկան եզրափակիչ ելույթներով։
Հիշեցնենք՝ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկել է 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները: