Կիպրոսի հարցով բանակցությունները պետք է ընթանան ոչ թե երկու ժողովուրդների, այլ երկու պետությունների միջև։ Թուրքական կողմն այս հարցում վճռական է երրորդ կողմերի միջամտությունը թույլ չտալու իր մտադրության մեջ։ «Անադոլուի» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին հայտնել է Հյուսիսային Կիպրոս այցի այցի արդյունքները։
Նրա խոսքով՝ քանի դեռ Թուրքիան չի տվել իր համաձայնությունը, Հարավային Կիպրոսը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին: Էրդողանի խոսքով ՝ Անկարան Հարավային Կիպրոսին առաջարկել է կիսվել ջրային ռեսուրսներով և այդ նախագիծը անվանել «խաղաղության աղբյուր», մինչդեռ հակառակ կողմը հրաժարվել է։