Հայաստանի, հայկական աշխարհի և Արցախի զարգացման ծրագրի համար, որն, ի թիվս այլ բաների, կներառի անվտանգության ժամանակակից համակարգի ստեղծումը, կպահանջվեն 15-20 մլրդ դոլարի ներդրումներ, որոնք անհրաժեշտ է ներգրավել առաջիկա 5-10 տարում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը։
Նրա խոսքով, ընդհանուր պլանի 1 մլրդ դոլարը կամ 5 տոկոսը անհրաժեշտ է պատմական Արեւմտյան Հայաստանի տարածքների զարգացման ներդրումների համար: «Վաղ թե ուշ Հայաստանի հետ Թուրքիայի հետ սահմանները կբացվեն և մենք ունենք երկու ճանապարհ։ Առաջինը՝ ոչինչ չձեռնարկել ՝ պասիվ սպասելով և վախենալով Հայաստան թուրքերի գալուց։ Երկրորդը՝ գործել ակտիվ և անել ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինենք սահմանների բացմանը։ Ակնհայտ է, որ ես և իմ գործընկերները և համախոհները երկրորդ ճանապարհն ենք ընտրում։ Մեզ ձեռնտու չէ պասիվ զոհի դերը, ուստի նման հիմնադրամի ստեղծումը խաղաղարար նախագիծ է», – նշել է գործարարը։
Նա նաև նշել է, որ կարևոր է հիշել, որ խոսքը ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես հայկական աշխարհի մասին է։ Քննադատությունը, որով ընդունվեց այս նախագծի գաղափարը, խոսում է Հայաստանի այսօրվա խնդիրների վրա կենտրոնանալու կարևորության մասին, իսկ հայկական աշխարհը շատ ավելի մեծ է, քան Հայաստանը։ «Խոսելով հայկական ժառանգության պահպանման և ինստիտուտների վերականգնման մասին՝ պետք է հիշել ոչ միայն այն մասին, որ հազարամյակներ շարունակ ստեղծվել է Հայաստանում, այլև այն մասին, մենք ինչ ունենք ամբողջ աշխարհում՝ Երուսաղեմում, Վենետիկում, Փարիզում, Վիեննայում, Թբիլիսիում, ինչպես նաև Սիրիայում, Լեհաստանում, Սինգապուրում և շատ այլուր։ Հիմա, քանի դեռ սահմանները փակ են, վաղ է խոսել կոնկրետ մանրամասների մասին։ Բայց մի բան պարզ է. սահմանները կբացվեն 5, 10 կամ 15 տարի հետո՝ դրան պետք է պատրաստվել նախապես՝ չհետաձգելով վերջին պահին։ Ես հասկանում եմ, որ նման նախագիծը հետաքրքիր կլինի ոչ բոլորին, բայց ես վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կգնահատեն դրա կարևորությունը, կմիավորվեն այդ գաղափարի շուրջ և պատրաստ կլինեն դրա իրականացման համար ավելի շատ գումար, ժամանակ և ուժ ծախսել: Մենք պետք է առաջին հերթին պայմանավորվենք այդ տարածքների զարգացման ընդհանուր տեսլականի շուրջ, կազմենք տվյալների բազա, թե ինչ է անհրաժեշտ վերականգնել և ինչ բիզնես արժե այնտեղ զարգացնել, ձևավորել փորձագիտական խումբ։ Այլ կերպ ասած՝ մենք պետք է կատարենք նույն աշխատանքը, ինչ The FUTURE ARMENIAN-ի մնացած բոլոր նպատակների դեպքում՝ հասկանանք, թե որտեղ ենք մենք հիմա, ուր ենք ուզում գնալ, ի՞նչ է մեզ պետք դրա համար, և անհրաժեշտ ինչ ունենք»,- գրել է Ռուբեն Վարդանյանը։