Այն իշխանությունը, որը շրջափակել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, իրավունք չունի խոսել արդարադատության համակարգից։ Այն Ազգային ժողովը, որի պատգամավորներն իրենց կուսակցության ղեկավարի հրահանգով կազմակերպել են դատարանների շրջափակումը, այդ իշխանությունը և այդ քաղաքական մեծամասնությունն իրավունք չունեն խոսել արդարադատության համակարգից։
Այս մասին այսօր Ազգային ժողովում նիստում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այդ իշխանությունը իրավունք չունի նաև բարեփոխումներ իրականացնել արդարադատության համակարգում։
Մանրամասները՝ տեսանյութում։