Սեպտեմբերի 15-17-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Դուշանբեում՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Վահան Հունանյանը հայտնել է, որ այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։