Դուշանբեում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների նիստը։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը նիստի մեկնարկին նշել է, որ ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահությունը համընկել է արտակարգ մարտահրավերների և սպառնալիքների ժամանակաշրջանի հետ։
Այդուհանդերձ, նա հավելել է, որ հաջողվել է ապահովել քաղաքական փոխգործակցության բարձր մակարդակ և արտաքին քաղաքական դիրքորոշումների կոորդինացում:
«Մենք կշարունակենք միջազգային և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցերի վերաբերյալ հայտարարությունների ընդունումը», – ընդգծել է նա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով է մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Հիշեցնենք, որ նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր հանդիպում է ունեցել Տաջիկստանի ղեկավարի հետ։