Չեչնիայի ներկայիս ղեկավար Ռամզան Կադիրովը, ձայների 100%-ի մշակումից հետո, հավաքել է ձայների 99,7% -ը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ТАСС-ը, հայտնի է դառնում ՌԴ ԿԸՀ տեղեկատվական կենտրոնի ցուցատախտակի տվյալներից:
«Справедливая Россия – За правду» կուսակցության մասնաճյուղի կողմից առաջադրված Իսա Խաջիմուրադովը հավաքել է ձայների 0,15%-ը, Կոմկուսի թեկնածու Խալիդ Նակաևը՝ 0,12%:
Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի առնվազն 50% գումարած մեկ ձայն: