Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է քվեաթերթիկների 90 տոկոսը, դրանց արդյունքների համաձայն՝ «Единая Россия» կուսակցությունը ձայների 49,66 տոկոսով Պետդումայի ընտրություններում պահպանում է առաջատար դիրքերը:
КПРФ-ը ստացել է 19,56 տոկոս, իսկ ЛДПР-ը երրորդ տեղում է (7,51 տոկոսով):
Առաջին հնգյակում, ըստ նախնական գնահատականների, հայտնվել է նաև «Справедливая Россия-За правду»-ն` 7.38 տոկոսով, ինչպես նաև «Новые люди»-ն`5.33 տոկոսով:
Այսպիսով, Պետդումայում կհայտնվի հինգ կուսակցություն, որոնք հաղթահարել են ընտրական հինգ տոկոսի արգելքը:
ՌԴ ԿԸՀ -ից հավելել են, որ «Единая Россия»-ի թեկնածուները Պետդումայի ընտրություններում 195 միամանդատ ընտրատարածքներում պահպանում են առաջատարի դիրքերը, КПРФ-ն՝ 15 -ում, «Справедливая Россия-За правду»-ն՝ 7-ում: