Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Թայիփ Էրդողանը նախատեսում են քննարկել երկկողմ հարաբերությունները և սիրիական խնդիրները Էրդողանի՝ Ռուսաստան աշխատանքային այցի ընթացքում: Այդ մասին, РИА Новости – ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտի Պեսկովը։
«Իրոք, նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարվելիք աշխատանքային այցը։ Օրակարգը երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր ամենածավալունն է: Սրանք շատ բազմակողմանի հարաբերություններ են, և նախագահները միշտ այս համատեքստում խոսելու բան ունեն: Բայց, իհարկե, Սիրիան և տարածաշրջանային այլ հակամարտություններ կքննարկվեն», – ասել է Պեսկովը: