Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրներին։
Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատում տեղի ունեցավ S. Res 150 բանաձևի քվեարկությունը։ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը միաձայն ընդունվեց։ Դրանից հետո Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ ԱՄՆ Սենատի որոշումը սպառնում է Անկարայի և Վաշինգտոնի միջև ապագա երկկողմ հարաբերություններին:
«Արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը նրան հայտնել է այդ որոշման վերաբերյալ մեր արձագանքի մասին», – նշում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի բանաձևը (S. Res.150) սահմանում է. Հայոց ցեղասպանության ժխտումից հրաժարում, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում և ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչում, Հայոց ցեղասպանության մասին իրազեկում ՝ ապագայում նման հանցագործությունները կանխարգելելու նպատակով: Բացի այդ, փաստաթղթում կոչ է արվում թույլ չտալ ԱՄՆ իշխանություններին ներքաշել կամ նրանց ասոցացնել Հայոց ցեղասպանության ժխտման կամ ցանկացած այլ ցեղասպանության հետ։