Բրատիսլավայում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:
Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ»,- գրել է Աննա Նաղդալյանը: