Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում կկայանա ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ։