Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն փոխշահավետ համագործակցության խորացմանը:
Արմեն Սարգսյանը Էմոմալի Ռահմոնին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: