Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ և համոզմունք հայտնել, որ դարերի խորքից եկող հայ-մոլդովական բարեկամությունն ամուր հենք է ստեղծում Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների համապարփակ զարգացման և ընդլայնման համար:
ՀՀ վարչապետն ընդծել է, որ Հայաստանը պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։