Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ԱՊՀ ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի հերթական նիստը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին Դուշանբեում։