Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջքւմ գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ նախորդ տարի Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության էինք ուղարկում հայաստանյան կազմակերպության, հայտնի ուժերը դա որակում էին որպես «ապազգային դավադրություն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ այժմ որպես արդյունք՝ Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա է ազգային քաղաքականության մեր ընկալումը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Freedom House հայտնի իրավապաշտպան կազմակերպությունը հրապարկել է Freedom in the World 2020 «Անառաջնորդ պայքար հանուն ժողովրդավարության» զեկույցը, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում քաղաքական ազատությունների ուղղությամբ իրականացված քայլերին։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի քաղաքական ազատականացումը, որը սկսվեց 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով, 2019 թվականին դրական ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի վրա։