«Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսով վարակված շուրջ 25-30 հազար մարդ, որոնք հիվանդությունը ասիմպտոմ են կրում և կարող են վարակել մյուսներին», — Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երկրի գլխավոր խնդիրը, ըստ վարչապետի, այն է, որ բոլորին պետք է համոզել ընդունել իրավիճակի ողջ լրջությունը եւ յուրաքանչյուրն իրեն դիտարկի որպես վիրուսի պոտենցիալ կրող: Յուրաքանչյուր քաղաքացու նման վերաբերմունքը թույլ կտա ամենայն խստությամբ կատարել պարետային կանոնները և նվազագույնի հասցնել այն հավանականությունը, որ մեկը կարող է վարակել մյուսին:
Վարչապետն անդրադարձել է նաև խիստ կարանտինային ռեժիմին վերադառնալու հարցին։ Նա նշել է, որ աճի շարունակման դեպքում հարկ կլինի տոտալ լոքդաուն մտցնել, սակայն լոքդաունից հետո էլ խնդիրը չի լուծվի, քանի որ լոկդաունի երկրորդ փուլը հանելուց հետո քաղաքացիների նման վերաբերմունքի դեպքում թվերը նորից կաճեն։ «Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում տոտալ լոկդաունը ելք չէ իրավիճակից», – հայտարարել է Փաշինյանը: