2019 թվականին արձանագրվել է ավելի բարձր տնտեսական աճ, քան իսկզբանե նախատեսված էր 2019 թվականի բյուջեի օրենքով: Մասնավորապես՝ կանխատեսված է եղել 4,9 տոկոս տնտեսական աճ, փաստացի արձանագրվել է 7,4 % աճ:
Այս մասին այսօր ԱԺ-ում 2019 թվականի Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարի խոսքով՝ նախատեսվածից ավելի շատ են եղել նաև հարկային եկամուտները՝ 1 տրիլիոն 464 մլրդ դրամ ՝ նախատեսված 1 տրիլիոն 402 մլրդի դիմաց:
Բացի այդ, նրա խոսքով օրենսդրական փոփոխությունների արդյունքում լրացուցիչ 42 մլրդ դրամ հնարավոր է եղել վերադարձնել հարկ վճարողների նկատմամբ եղած պարտավորությունների կատարման նպատակով վերջիններիս:
Այս ամենը հնարավորություն է տվել ի սկզբանե նախատեսված ծախսերի մասում լրացուցիչ հատկացւմներ նախատեսել: Մասնավորապես՝ 1 տրիիոն 648 մլրդ դրամի հատկացումների փոխարեն արձանագրվել է 1 76 մլրդ դրամի ճշտված ծրագիր:
Ջանջուղազյանի խոսքով, եթե համեմատենք Բյուջեի փաստացի կատարողականի ցուցանիշը՝ 1 տրիլիոն 629 մլրդ դրամը սկզբնական ծրագրի հետ, ապա կունենաք բյուջեի 99 % կատարողական: