ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները ի թիվս այլնի պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք՝ հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ մտավ հունիսի 26-ին։
Համաձայն փոփոխության ` ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնանկ է արվել, բայց նա շարունակում է աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները` Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, դադարում են պաշտոնավարել: