Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 489 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 31392-ի: Հուլիսի 11-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 19419 է, փաստացի բուժվում է 11234-ը, գրանցվել է մահվան 559 (+13) դեպք, այլ պատճառներով մահերը՝ 180 (+3)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 133,104 (+1,888) թեստավորում։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 30903 դեպք։