Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ուրբաթ օրը հանդիպել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Նշվում է, որ քննարկվել է համաեվրոպական և տարածաշրջանային անվտանգության խնդիրը՝ ներկայիս սրացման համատեքստում:
Ընդգծվել է իրադրության ապաէսկալացմանն ու առողջացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման հեռանկարների տեսանկյունից: