Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 291 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38.841-ի։ Օգոստոսի 1-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 29.557 է, փաստացի բուժվում է 8.307-ը, գրանցվել է մահվան 749 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 165.656 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 228 են։