Այսօր մեկնարկեցին Քարվաճառ տանող մոտ 17 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, իսկ Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր տանող 3,2 կմ ձգվող ճանապարահը շահագործման հանձնվեց: Երկու դեպքում էլ համայնքները միանում են Վարդենիս-Մարտակերտ մայրուղուն:
Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Գործընթացին հետևել եմ տեղում՝ աշխատանքային այցիս ընթացքում: Ընդգծեմ, որ մեր բոլոր այն համայքների ճանապարհները, որոնք ուղղակիորեն կապված են մայրուղիներին, առաջիկա տարիներին հիմնականում կասֆալտապատվեն»,-գրել է նախագահը:
Հարգելի ՛ հայրենակիցներՔարվաճառ տանող մոտ 17կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն այսօր մեկնարկեցին,…
Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Вторник, 22 сентября 2020 г.