Հայաստանն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հարցը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռուսական լրագրողների հետ հանդիպման ընթացքում․ հայտնել է ТАСС-ը։
«Այո, մեր օրակարգում կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումն ու Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը»,- ասել է ՀՀ վարչապետը և շեշտել, որ հայկական կողմի գործողություններն ուղղված են Ղարաբաղում երկարատև խաղաղության հաստատմանը։
Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, որ ՀԱՊԿ օգնությամբ, թե առանց դրան՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իր անվտանգությունը պաշտպանել։