«Մեր ամբողջ կռիվը մեր տուն-տեղ, հող, այգի, ավանդույթ, սրբություն, հայոց լեզու պահելու ուղղությամբ է,- ասել է նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում, որտեղ խոսում է Արցախում տիրող ռազմական գործողությունների մասին։
«Գալիս է պահը, և տեսնում ես, որ ժողովուրդը դառնում է մեկ ընտանիք, հարազատ ընտանիք։ Մի քանի օրում կայացավ այս բռունցքվելը․․․ Այնքա՜ն անսովոր է․․․»,- ասել է երաժիշտը։
«Թող կամոքն Աստծո բարիով վերջանա այս պատմական ծանր պահը՝ հայ ժողովրդի համար,- ասել է Մանսուրյանը և հավելել,- ես հավատում եմ վաղվա օրվան»։