Գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան տեղափոխվել են հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Էկոնոմիկայի նախարարությունն ապահովել է քաղաքացիների կացության համար բարձրակարգ հյուրանոց, իսկ ԱՆ-ի կազմակերպվել է ծրագրային հեմոդիալիզի ծառայության մատուցման հնարավորությունը:
Կացությունը հյուրանոցում, սնունդը, տեղափոխումը հյուրանոցից հիվանդանոց և բժշկական օգնությունն անվճար է՝ պետական ֆինանսավորման ներքո:
Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ինքնուրույն տեղափոխվել են ՀՀ տարածք և ունեն հեմոդիալիզի կարիք, կարող են դիմել առողջապահության նախարարություն:
Նախարարության կողմից անհապաղ կկազմակերպվեն թե կացության հարցերը Երևանում, թե պատշաճ բժշկական օգնությունը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն` 8003 հեռախոսահամարով: