Իրանի ԱԳՆ խոսնակը, անդրադառնալով Արցախյան խնդիրն, մասնավորապես՝ ռազմական գործողությունների ընթացքում Իրանի տարածքում ընկնող զինամթերքին, նշել է, որ Իրանի ԶՈւ-ն արդեն տվել է անհրաժեշտ նախազգուշացումներ և Իրանը կպատասխանի ցանկացած ագրեսիայի, նույնիսկ, եթե դա լինի չկանխամտածված: Այս մասին հայտնում է Razm.info-ն։
Նշենք, որ թեև խոսնակը անվանական ոչ մի կողմին չի դիմել, սակայն այս հայտարարությանը նախորդել էին իրանական ՀՕՊ-ի կողմից Իրանի տարածքում ադրբեջանական ԱԹՍ-ների խոցումները: