Կալիֆորնիայի Ֆոուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ, ընդունել նրա ինքնորոշման իրավունքը և անկախությունը։ Այս մասին հայտնել է ANCA-ը։
Քաղաքային խորհրդի անդամ Ղազարյանը, որն էլ ներկայացրել է այդ միջնորդությունը, հայտարարել է, որ էթնիկ հայերի հերթական ցեղասպան պատերազմում Ֆոուլերն աջակցում է Արցախին։