Ադրբեջանը կրկին փորձում է երրորդ երկրների տարածքում սադրիչ գործողությունների դիմել, հրահրել ազգամիջյան բախումներ ու անկարգություններ: Այս մասին նշվում է Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին ուղղված Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած կոչի մեջ:
«Խնդրում ենք լինել զգոն, զգույշ, չտրվել սադրանքներին և համագործակցել տեղի իրավապահ մարմինների հետ:
Հիմա մեր յուրաքանչյուր հայացք, ջանք և ներուժ պետք է ուղղված լինի բացառապես դեպի Հայաստան և Արցախ»,-ասվում է հայտարարության մեջ: