Ռուսական Ан-124 երկու ինքնաթիռներով Ուլյանովսկից Երևան է տեղափոխվել շուրջ 30 խաղաղապահ և զրահատեխնիկա: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
15-րդ խաղաղապահ բրիգադի ժամանած ստորաբաժանումները ռազմական շարասյունների բեռնաթափումից, զննումից և տեխնիկայի նախապատրաստումից հետո 300 կիլոմետրանոց երթով շարժվելու են դեպի կենտրոնացման տարածք՝ Գորիս քաղաք:
Ռուս խաղաղապահների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ կատարվում է պայմանավորվածություններ համաձայն, որոնք արձանագրված են նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Ղարաբաղում ամբողջական հրադադարի մասին համատեղ հայտարարությունում: Ընդհանուր առմամբ Ղարաբաղում կտեղակայվի 1960 ռուս զինծառայող: