Նոգինի փրկարարական կենտրոնում կայացել է Ռուսաստանի ԱԻՆ արդեն Լեռնային Ղարաբաղում գտնվող խմբավորման ուժեղացման պատրաստ անձնակազմի և տեխնիկայի ստուգատես:
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Այս պահին Նոգինի փրկարարական կենտրոնից մեկնելուն պատրաստ է 75 մասնագետ և 13 միավոր բարձր անցանելիության տեխնիկա: Շարունակվում է լրացուցիչ ուժերի և միջոցների ժամանումը։
Ռուսաստանի ԱԻՆ ուժերի և միջոցների առաքումը Լեռնային Ղարաբաղ նախատեսվում է առաջիկա օրերին:
«Խմբավորումը հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով, ինչպես նաև ռուս փրկարարների հարմարավետ կեցության ապահովման միջոցներով։ Ամբողջ անձնակազմը թեստավորում է անցնում cоvid-19-ի ախտորոշման բացակայության հաստատման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին: Դրա կազմում ընդգրկվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները, ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ գործադիր իշխանության մարմինների. Կազմակերպչական հարցերի լուծումը դրվել է ՊՆ-ի վրա։
Նշենք, որ նոյեմբերի 20-ին Ստեփանակերտ են ուղարկվել մարդասիրական օգնության առաջին ավտոշարասյուները, նախօրեին նրանք ժամանել են դեպքի վայր: