Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն աշխատանքային քննարկում կանցկացնի՝ սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի և սահմանների ճշգրտման թեմայով: Այս մասին Armenia Today-ը տեղեկանում է ԱԺ պաշտոնական կայքից։
«Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ թեմայով»,-նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանը դեռ հստակեցված չէ։